Saturday, February 22, 2014

სასწავლო პროექტი

Ուսումնական նախագիծ
1.      Նախագծի անվանումը- Տարվա եղանակները
2.      Նախագծի հիմնական թեման- Գարունը, ծանոթանալ զարթոնքի հետ:
3.      Նախագծիակտիվությունը- գույների տարբերությունը, բնության երևույթների մշակում, նրանց հատկանիշներով՝ ճանաչելու, համեմատելու, ընդհանրացնելու ունակությունները, ճանաչել զարթոնքը:
4.      Նախագծի նպատակը-ձևավորել ուշիմություն,քնքշություն,գեղեցիկը տեսնելու կարողություն: Նպաստել ձայներով և գույներով մտածելու, մտածածը խոսքով ներկայացնելու, գույներին կյանք տալու կարողության ձևավորմանը: Աշակերտներին ծանոթացնել աշնան եղանակային փոփոխությունների հետ:
5.      Մասնակիցների հասակը- 2-րդ դասարան
6.      Նախագծի տևողությունը- 2 ժամ
7.      Սպասվող արդյունքները- աշակերտները պետք է գաղափար կազմեն տարվա 4 եղանակներից գարնան մասին, իմանալու համար բնության մեջ գարնանը կատարվող փոփոխությունները:
8.      Նախագծի ռեսուրսները- կանաչ տերև, ձնծաղիկ, նոր ծիլերը բողբոջաց ծառեր:
9.      Նախագծի իրականացման ընթացքում հիմնական գործողությունները- ինչ աշխատանքներ են սկսվում գարնանը: որոնք էն գարնան ամիսները: Ինչ է նկատվում բնության մեջ գարնան սկզբում: ինչպես են բողբոջում ծառի ճյուղերը: Ինչպես են ծաղկում ծառերը:
10.  Առարկայական կապը- բնություն, աշխարհագրություն
11.  Նախագծի հեղինակ- Արփինե Թումասյան

12.  Հեղինակի էլ փոստը- Apitumasyan@gmail.com